Страницы

30 сент. 2013 г.

Control-Alt-Delete-համադրությունը սխալ էր. Բիլ Գեյթսի խոստովանությունը


Microsoft –ի համահիմնադիր Բիլ Գեյթսը խոստովանել է, որ  Windows ՕՀ-ից համակարգիչ մուտք գործելու համար Control-Alt-Delete ստեղների համադրությունը սխալ է եղել: Այդ մասին Գեյթսը հայտարարել է Sanders Theater-ում տեղի ունեցող հանդիպման  ընթացքում:  Հարցազրույցի տեսագրությունը տեղադրվել է YouTube-ում:  www.hardnsoft.ru-ի փոխանցմամբ՝  միջոցառման վարողը հարցրել է. «Ինչո՞ւ պետք է համակարգ մտնելիս սեղմեմ Control, Alt եւ Delete կոճակները: Ո՞ւմ գաղափարն էր դա»:
«Դա սխալմունք էր», - ասել է Microsoft-ի հիմնադիրը` լսարանի ծիծաղի ներքո:  «Մենք մեկ ստեղն պետք է ունենայինք, սակայն IBM ստեղնաշարն ստեղծած երիտասարդը դա չցանկացավ», - նրա խոսքերն է փոխանցում gazeta.ru-ն` վկայակոչելով The Verge-ն:
Օրիգինալ  IBM PC-ի վրա աշխատել է ինժեներ Դեյվիդ Բրեդլին: Նա է հորինել  Control-Alt-Delete համադրությունը, որն սկզբնապես նախատեսված էր համակարգչի վերաբեռնավորման  համար:  «Ես կարողացա  ստեղծել, սակայն այն հայտնի դարձրեց Բիլը», - ասել է Բրեդլին հարցազրույցներից մեկում:

0 Մեկնաբանություն: