Страницы

21 апр. 2015 г.

CTV-ն կապահովի Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների օնլայն հեռարձակումը

Կարևորելով Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը և միանալով պատմական արդարության համար մղվող` «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով պայքարին՝ CTV-ն իր աջակցություն է ցուցաբերում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների մասին տեղեկատվության տարածման նախաձեռնությանը:  
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ ապրիլի 22-ից 24-ը CTV-ն բացառիկ իրավունքով կիրականացնի Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների օնլայն հեռարձակման տեխնիկական ապահովումը և հնարավորություն կտա բոլորին օնլայն դիտելու Սուրբ Էջմիածնում Հայոց Ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությունը, Ծիծեռնակաբերդում Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությունը, Հանրապետության հրապարակում SOAD խմբի համերգը և մյուս բոլոր միջոցառումները:    
CTV-ի կողմից ստեղծված հատուկ պորտալի միջոցով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին կարելի է հետևել ինչպես CTV-ի կայքում (www.ctvarmenia.com), այնպես էլ մոբայլ սարքերի և Smart TV-ների համար նախատեսված հավելվածի միջոցով:  
CTV ինտերակտիվ հեռուստատեսության ծառայության հավելվածը հասանելի է Android և iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթոնների և պլանշետների, նաև՝ Samsung և LG ընկերությունների արտադրության Smart TV-ների համար

24 мар. 2015 г.

Շանթ ՀԸ-ն տեղեկացնում է


Շանթ ՀԸ-ն տեղեկացնում է, որ 
shanttv.com-ի «Լրատվություն» բաժինը ենթարկվել է ադրբեջանցի հաքերների հարձակման: Հայցում ենք Ձեր ներողամտությունը: Քիչ անց այն կրկին հասանելի կդառնա: Մեր մասնագետներն աշխատում են այդ ուղղությամբ:

Նոր MacBook-երը այլևս չեն ապահովելու Windows 7 ՕՀ


Վաղուց է հայտնի, որ MacBook-երի կարևորագույն առավելություններից այն է, որ դրանց վրա հնարավոր է տեղադրել լիարժեք Windows օպերացիոն համակարգ։ Սակայն երկու տարիների ընթացքում, Apple ընկերությունը ամբողջովին հրաժարվելու է Windows ՕՀ-ի համար դրայվեր տրամադրելուց։
Համաձայն Apple ընկերության հայտարարության՝ նվիրված Bootcamp-ին, մարտին ներկայացված MacBook Air-ը և MacBook Pro Retina էկրանով նոթբուքները Windows օպերացիոն համակարգ ապահովելու են միայն Windows 8-ից բարձր։
Հիշեցնենք, որ Microsoft ընկերությունը նույնպես դադարեցրել է իր ամենաճանաչված Windows 7 օպերացիոն համակարգի սպասարկումը՝ օգտագործողներին առաջարկելով մեկ տարվա ընթացքում անվճար անցում կատարել Windows 10-ի։


30 сент. 2013 г.

Control-Alt-Delete-համադրությունը սխալ էր. Բիլ Գեյթսի խոստովանությունը


Microsoft –ի համահիմնադիր Բիլ Գեյթսը խոստովանել է, որ  Windows ՕՀ-ից համակարգիչ մուտք գործելու համար Control-Alt-Delete ստեղների համադրությունը սխալ է եղել: Այդ մասին Գեյթսը հայտարարել է Sanders Theater-ում տեղի ունեցող հանդիպման  ընթացքում:  Հարցազրույցի տեսագրությունը տեղադրվել է YouTube-ում:  www.hardnsoft.ru-ի փոխանցմամբ՝  միջոցառման վարողը հարցրել է. «Ինչո՞ւ պետք է համակարգ մտնելիս սեղմեմ Control, Alt եւ Delete կոճակները: Ո՞ւմ գաղափարն էր դա»:
«Դա սխալմունք էր», - ասել է Microsoft-ի հիմնադիրը` լսարանի ծիծաղի ներքո:  «Մենք մեկ ստեղն պետք է ունենայինք, սակայն IBM ստեղնաշարն ստեղծած երիտասարդը դա չցանկացավ», - նրա խոսքերն է փոխանցում gazeta.ru-ն` վկայակոչելով The Verge-ն:
Օրիգինալ  IBM PC-ի վրա աշխատել է ինժեներ Դեյվիդ Բրեդլին: Նա է հորինել  Control-Alt-Delete համադրությունը, որն սկզբնապես նախատեսված էր համակարգչի վերաբեռնավորման  համար:  «Ես կարողացա  ստեղծել, սակայն այն հայտնի դարձրեց Բիլը», - ասել է Բրեդլին հարցազրույցներից մեկում:

29 сент. 2013 г.

Հետաքրքիր փաստեր ձեռքերի մասին


Մենք օգտագործում ենք մեր ձեռքերը ամեն օր, և չենք էլ կարող պատկերացնել մեր կյանքը առանց նրանց: Բայց մենք ինչ գիտենք նրանց մասին: Ստորև ներկայացված են ամենահետաքրքիր փաստերը ձեռքերի վերաբերյալ.
Մեր մատներում չկան մկաններ: Մկանները, որոնց օգնությամբ մեր մատները կարող են շարժվել, գտնվում են ափերի մեջ և նախաբազկի մեջտեղում: Նրանք կապնվում են մատների ոսկորների հետ ջիլերի օգնությամբ, որոնք քաշում և կառավարում են մտները:
1.Հին ժամանակներում ձեռքերը եղել են պաշտպանությն նշան:
    2.Մեր եղունգները աճում են տարվա մեջ այնքան, ինչքան որ տարվա ընթացքում տեղաշարժվում են մայրցամաքները:

    3.Որպեսզի ամբողջությամբ թարմանան մատների եղունգները, հարկավոր է 6 ամիս, իսկ ոտքերի համար 2-3 անգամ ավելի շատ:

    4.Տղամարդկանց 12,6 տոկոսը ձախլիկ են, իսկ կանանց ընդհամենը 9,9 տոկոսը:

    27 сент. 2013 г.

    Սուրճի օգտակար ու վնասակար հատկությունները

    Սուրճը, որպես նախընտրելի ըմպելիք, օգտագործում են գրեթե բոլոր երկրներում: Սակայն այն ունի ինչպես օգտակար, այնպես էլ վնասակար ազդեցություն: 19-րդ դարի սկզբին գիտնականները հայտանբերում են կոֆեինը, որը հետագայում պարզաբանելու էր սուրճի առույգացնող ուժը:

    Գուցե մեզնից շատերի մոտ առաջացել է այս հարցը` արդյոք կարելի՞ է, որպես նախաճաշ սուրճ խմել, կամ քանի՞ բաժակ սուրճ կարելի է խմել օրական:
    Սուրճը, համարվում է տոնուսը բարձրացնող միջոց:Մեզանից շատերը սուրճն օգտագործում են քունը ետ վանելու համար, սակայն երևի քչերին է հայտնի, սուրճի մյուս օգտակար հատկությունների մասին:

    Սուրճը, որի բաղադրության մեջ մտնում են կոֆեին, շաքարներ, ազոտային միացություններ, ճարպեր և այլն, ազդում է նյարդային համակարգի վրա` խթանելով ուղեղի ֆունկցիաները և ռեֆլեքսների արագությունը: Այն կարող է նաև դրական ազդել տեսողության վրա: Այն ազդում է սրտի և անոթների վրա, արագացնում սրտի ռիթմն ու կծկումները, որն իր հերթին թեթևակի բարձրացնում է արյան ճնշումը` չառաջացնելով ոչ հիպերտոնիա, ոչ սրտի կաթված: Այն նպաստում է մարսողությանը և ազդում թոքերի ֆունկցիաների վրա, ավելացնելով շնչառական շարժումների հաճախականությունը: Օրգանիզմն, ընդունելով իրեն անհրաժեշտ կոֆեինը, վերջում այն դուրս է մղում օրգանիզմից, սակայն սուրճի և կաթի համակցությունը որոշ մարդկանց մոտ կարող է առաջացնել մարսողական դժվարություններ:
    Սուրճն օգտակար է ուժեղ գլխացավի դեմ, հատկապես էսպրեսսո, րիստրետտո տեսակը: Սուրճի բաղադրության մեջ չի հայտնաբերվել քաղցկեղ առաջացնող ոչ մի բաղադրամաս միայն խորհուրդ է տրվում չչարաշահել այս ըմպելիքը, հակառակ դեպքում դա կարող է առաջացնել սրտխառնոց, ձեռքերի դող, անքնություն:

    Ցանկալի չէ սոված ժամանակ սուրճ խմել: Սուրճի ընդունումից հետո առաջացած ակտիվությունը 20-30 րոպե հետո սկսում է նվազել: Սուրճի չարաշահումը (օրական 2 բաժակից ավել) սկսում է հակառակ ազդեցություն թողնել՝ առաջ է գալիս ընդհանուր թուլություն, սրտի աշխատանքի անկանոնություն, ձեռքերի դող: Արյան ցածր ճնշում ունեցողները սուրճից հետո արագորեն սկսում են լավ զգալ, բայց 40-50 րոպե բարելավման էֆեկտը ցնդում է: Առողջ չափահաս մարդը օրական կարող է խմել 350 – 500 մգ կոֆեին:

    Իսկ այժմ ևս մեկ հետաքրքիր տեղեկություն սուրճի մրուրի մասին այն հաստատ ձեզ պետք կգա: Սուրճը խմում ենք , իսկ սուրճի մրուրն ի ՞նչ ենք անում: Իհարկե, երբեմն դրանով բախտ են գուշակում, բայց ընդհանրապես դեն է շպրտվում: Սակայն դուք կզարմանաք, եթե իմանաք ` որքան կարևոր է սուրճի մրուրը:

    Սուրճի մրուրը ոչ պակաս քան ինքը՝ սուրճը, շատ արժեքավոր բաներ է պարունակում՝ վիտամիններ, էնզիմներ, հակաօքսիդանտներ: Դրանք օգտակար են ձեր մաշկի համար: Սուրճի մրուրից հրաշալի սկրաբ է ստացվում, որը լավ մաքրում է մահացած բջիջներն ու սննդարար նյութերով մաշկը սնում: Պարզապես հավաքեք երկու-երեք գավաթ սուրճի մրուրը և ցնցուղ ընդունելիս մաշկը տրորեք դրանով, թողեք մի քանի րոպե ու մաքրեք: Մաշկը կդառնա շատ հարթ ու թավշյա:
    Եթե դուք թխահեր եք՝ սուրճը ձեր մազերին գեղեցիկ երանգ ու փայլ կտա: Դրա համար մազերը ողողեք թարմ ու գոլ սուրճով: Եթե ուզում եք ազատվել թեփից ու առողջացնել գլխի մաշկը` սուրճի մրուրը տրորեք գլխի մաշկին՝ մազարմատների մոտ: Թողեք 3-5 րոպե, ապա մազերը խնամքով լվացեք:

    Սուրճը հրաշալի հատկություն ունի՝ տհաճ հոտերը վերացնում է՝ առանց իրերին սուրճի հոտ հաղորդելու: Սուրճի մրուրը չորացրեք ու լցրեք մի քանի շերտ թանզիֆի կամ հին զուգագուլպայի մեջ: Մրուրով պարկիկը դրեք պահարանում, զգեստապահարանում, մի խոսքով ցանկացած վայրում, որտեղ տհաճ հոտերի կուտակում եք զգում: Սա նաև արդյունավետ միջոց է՝ սառնարանի տհաճ հոտից ազատվելու համար: Հին կոշիկների մեջ ներծծված տհաճ հոտից ևս կարելի է ազատվել սուրճի օգնությամբ: Սկզբում պետք է մրուրը չորացնել, հետո պարկով դնել կամ ուղղակի լցնել կոշիկի մեջ: Մի քանի օրից հետո կոշիկից մրուրը թափ տվեք:

    Սուրճի մրուրը հրաշալի պարարտանյութ է: Այն ոչ միայն բերքատվությունն է բարձրացնում, այլև պտուղներն ավելի խոշոր դարձնում, իր հոտով պայքարում վնասակար միջատների դեմ:
    Շատերն են սուրճն օգտագործում խմորեղենի և աղանդերի բաղադրության մեջ: Բայց քչերը գիտեն, որ սուրճի մեջ կարելի է նախապես թրջել նաև միսը, որպեսզի այն ավելի փափկի ու նուրբ համ ստանա: