Страницы

24 мар. 2015 г.

Նոր MacBook-երը այլևս չեն ապահովելու Windows 7 ՕՀ


Վաղուց է հայտնի, որ MacBook-երի կարևորագույն առավելություններից այն է, որ դրանց վրա հնարավոր է տեղադրել լիարժեք Windows օպերացիոն համակարգ։ Սակայն երկու տարիների ընթացքում, Apple ընկերությունը ամբողջովին հրաժարվելու է Windows ՕՀ-ի համար դրայվեր տրամադրելուց։
Համաձայն Apple ընկերության հայտարարության՝ նվիրված Bootcamp-ին, մարտին ներկայացված MacBook Air-ը և MacBook Pro Retina էկրանով նոթբուքները Windows օպերացիոն համակարգ ապահովելու են միայն Windows 8-ից բարձր։
Հիշեցնենք, որ Microsoft ընկերությունը նույնպես դադարեցրել է իր ամենաճանաչված Windows 7 օպերացիոն համակարգի սպասարկումը՝ օգտագործողներին առաջարկելով մեկ տարվա ընթացքում անվճար անցում կատարել Windows 10-ի։


0 Մեկնաբանություն: