Страницы

18 сент. 2013 г.

Երգեր գուշակող հայտնի Shazam ծրագիր ը արդեն հասանելի է նաև Windows 8-ում

Բլոգում արդեն անդրադարձել եմ բջջային հեռախոսների համար նախատեսվածShazam ծրագրին, որը կարող է երգի մի փոքրիկ հատվածից որոշել տվյալ երգի կատարողի և երգի անունը։ Եվ ահա ուրախությամբ հայտնում եմ, որ թողարկվել է Windows 8-ի համար նախատեսված այդ ծրագրի մետրո տարբերակը։ Ծրագրի աշխտանաքի սկզբունքը շատ պարզ է։ Անհրաժեշտ է ընդամենը երգը լսելու ընթացքում բացել Shazam ծրագիրը և սեղմել մեծ կապույտ կոճակը։



Այնուհետև մի քանի վայրկյան անց ծրագիրը կցուցադրի տվյալ երգի մասին մանրամասն տվյալներ։ Ծրագրի միջոցով կարող եք տեսնել նաև տվյալ երգի բառերը։ Ծրագիրը կարող եք գտնել Windows Store-ի Music and Video բաժնում կամ Internet Explorer-ով բացեք այս հասցեն և սեղմեք View in Windows Storeկոճակը։

0 Մեկնաբանություն: