Եթե չունեք DVD-ROM, բայց ցանկանում եք թարմացնել Ձեր օպերացիոն համակարգը կամ տեղադրել նոր օպերացիոն համակարգ, ապա կարող եք դա անել USB ֆլեշի միջոցով: Իսկ ինչ է պահանջվում այդ ամենը անելու համար?
-Պետք է ունենաք ISO ֆորմատով օպերացիոն համակարգի ֆայլ և դրա ծավալին համապատասխան USB ֆլեշ (XP-1GB, Vista/7 - 4GB):
-PowerISO ծրագիր (Ներբեռնել):
Եթե ունեք վերը նշված պահանջները, ապա կարող եք կատարել հետևյալ քայլերը:
1. Բացեք PowerISO ծրագիրը:
2. Սեղմեք File->Open, նշեք ISO ֆայլը և սեղմեք Open
4. Նշեք USB ֆլեշի համապատասխանում տառը:
(Եթե համակարգիչը առաջնային չի բեռնավորվում սկավառակից և բեռնավորվում է Windows-ը, ապա պետք է BIOS-ի կարգավորումներում գտնել Boot Device Priority կամ դրա նման մի դաշտ և փոխել այդ հերթականությունը այնպես, որպեսզի սկավառակից կարդա առաջնային: BIOS մտնելու համար անհրաժեշտ է համակարգիչը միացնելուց 2-3 վայրկյան անց սեղմել համապատասխան կոճակ: Այդ կոճակը տարբեր համակարգիչների մոտ տարբեր է: Հիմնականում օգտագործվում են հետևյալ կոճակները՝ F2, F10, F12, Del: Կարող եք հերթով փորձել:):
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий