Страницы

22 апр. 2014 г.

Ստեղծվել է Chrome Remote Desktop հավելված՝ համակարգիչները Android-ով կառավարելու համար



Google ընկերությունը թողարկեց Chrome Remote Desktop բջջային ծրագիրը՝ նախատեսված Android օպերացիոն համակարգի համար: Դրա միջոցով օգտատերերը կարող են Անդրոիդով աշխատող բջջային հեռախոսի միջոցով հեռակառավարել իրենց համակարգիչները: Նշեմ, որ  Chrome Remote Desktop հավելվածը պետք է տեղադրել ինչպես համակարգչի, այնպես էլ բջջային սարքի վրա: Համակարգչի տարբերակը հնարավոր է ներբեռնել Chrome Web Store-ից, իսկ բջջային տարբերակը՝ Google Play-ից:


Այդ երկու ծրագրերը տեղադրելուց հետո օգտատերը կարող է հեռավորության վրա բջջային հեռախոսով միանալ իր համակարգչին և ղեկավարել այն (իհարկե միայն այն պայմանով, որ համակարգիչը միացված է և հասանելի է ինտերնետում: Փաստոերն սա TeamViewer-ի նման ծառայություն է, որի հեղինակը հենց Google-ն է:


0 Մեկնաբանություն: