Страницы

24 мар. 2015 г.

Ֆրանսիայում կործանված Airbus A320 ինքնաթիռը աղետի ազդանշան է ուղարկել


Ֆրանսիայում աղետի ենթարկված Airbus A320 ուղեւորատար  ինքնաթիռը աղետի ազդանշաններ է ուղարկել, տեղեկացնում է France24-ը։
Օդանավը, որում եղել է 148 մարդ, վթարի էր ենթարկվել Ֆրանսիայի հարավում՝ Վերին Պրովանսի Ալպերի դեպարտամենտում։
Ինքնաթիռը պատկանում էր Germanwings ավիաընկերությանը, գրում է Gazeta-ն։
Կործանված ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են ֆրանսիական  գյուղերից մեկում, որի անունը այս պահին ճշտվում է։
Ինքնաթիռը կործանվել է Ֆրանսիական Ալպերում։

0 Մեկնաբանություն: