
iOS 8.3 թարմացումից հետո, iPhone-ի և iPad-ի օգտագործողները կանգնել են որոշակի խնդիրների առջև։ Բողոքների պատճառներից են Wi-Fi կապի ոչ ստաբիլ աշխատանքը, և լուսանկարների ոչ ճիշտ ցուցադրումը ստանդարտ Photo ծրագրում։
Վերջերս թողարկված iOS 8.3 թարմացումը բազմաթիվ օգտագործողների համար առաջացրել է շատ տարբեր խնդիրներ։ Օգտագործողները սարքի ոչ նորմալ աշխատանքի մասին բողոքները տեղադրել են Apple ընկերության տեխսպասարկման Twitter-յան էջում և այլ ռեսուրսներում։ Բողոքների մեծ մասը վերաբերվում են iOS 8.3-ում Wi-Fi կապի աշխատանքին։
Ներկա պահին հարթակում, որը վերաբերվում է iOS 8-ին, ներառված են շուրջ 3000 պատասխաններ, որոնք ունեն 845․000 դիտում։ Անլար ցանցի միացման խնդիրը տարածված է շատերի մոտ, որին պետք է անպայման ուշադրություն դարձնի Apple ընկերությունը։ Հատկանշական է, որ նման խնդիր առաջացել է դեռևս սեպտեմբերին, երբ պաշտոնապես ներկայացվեց iOS 8.0-ն։

Հաջորդ բողոքը վերաբերվում է ներկառուցված ֆոտոծրագրին։ Որոշ օգտագործողներ նկատել են, որ Photo ծրագրում լուսանկարների դասակարգումն ըստ ժամանակագրական կարգի սխալ է կատարվում։ Այս խնդիրը ևս առաջացել է դեռևս iOS 8.0 տարբերակի ժամանակ, որը դեռևս չի ստացել համապատասխան լուծումը։
Եվ վերջապես, ևս մեկ խնդիր էլ կապված է iCloud Drive-ի հետ։ Որոշ օգտագործողների խոսքերով, տարբեր սարքերում, մեկ հաշվին միանալու դեպքում, iCloud-ում ազատ հիշողության ծավալը և զբաղված հիշողության ծավալը երևում են նույնը։

Հիշեցնենք, որ iOS 8-ի 3-րդ թարմացումը ներբեռնման համար հասանելի դարձավ անցած շաբաթ