Страницы

21 сент. 2013 г.

Ֆեյսբուքի չաթի ծրագիրը

Բարև ձեզ սիրելի այցելուներ: Հիմա ձեզ կներկայացնեմ մի ծրագիր, որի շնորհիվ  այլևս կարիք չկա բացել որևէ ինտերնետ դիտարկիչ և զրուցել Ֆեյսբուքի ընկերների հետ: Այս ծրագիրը հնարաորություն է տալիս զրուցել ընկերների հետ ավելի հեշտ և արագ: Այդ ծրագիրը կոչվում է Facebook Messenger:  Այս ծրագրի միջոցով կարող եք առանց Facebook.com այցելելու զրուցել ընկերների հետ: Ծրագիրը ցուցադրում է նաև վերջին թարմացումները: 


Ծրագրի առավելությունը այն է, որ կարող եք այն տեղադրել էկրանի որևէ անկյունում և միաժամանակ կատարել այլ աշխատանք : Եթե ցանկանում եք փակել ծրագիրը, ապա մկնիկի աջ կոճակով սեղմեք ծրագրի նշանի վրա և ընտրեք Exit:



0 Մեկնաբանություն: