Страницы

25 апр. 2014 г.

Նոր ու հետաքրքիր սմայլիկներ տարբեր սոցիալական կայքերի համար


Odnoklassniki.Ru կայքում սմայլիկների պակասը լրացնելու համար կարող եք օգտագործել տեքստային սմայլիկներ: Եկեք տեսնենք, թե ինչպիսի սմայլիկներ կարելի է ստանալ սիմվոլների միջոցով՝

◕‿◕

☻ ♥☻
/█\ ./█\


(¯`v´¯)
`•.¸.•´
☻/
/▌
/ \
……….(¯`v´¯)
………..`•.¸.•´
………(●̮̮̃•̃)..(●̮̮̃•̃)
……… /█\ ♥/█\

☺/
/▌
/ \
║║╔║║╔╗ ║
╠╣╠║║║║ ║
║║╚╚╚╚╝ O


….oooO…………..
…..(….)…Oooo…
……)../…..(….)….
…..(_/…….)../…..
……………(_/…….


 │▒│ /▒/
│▒│/▒/
         │▒ /▒/─┬─┐
          │▒│▒|▒│▒│
            ┌┴─┴─┐-┘─┘
              │▒┌──┘▒▒▒│
            └┐▒▒▒▒▒▒“”

٩(•̮̮̃•̃)۶

(•̪●)=ε/̵͇̿̿/’̿’̿ ̿

_̴ı̴̴̡̡̡ ̡͌l̡̡̡ ̡͌l̡*̡̡ ̴̡ı̴̴̡ ̡̡͡|̲̲̲͡͡͡ ̲▫̲͡ ̲̲̲͡͡π̲̲͡͡ ̲̲͡▫̲̲͡͡ ̲|̡̡̡ ̡ ̴̡ı̴̡̡ ̡͌l̡̡̡

♬ ♫ ♪ ılıll|̲̅̅●̲̅̅|̲̅̅=̲̅̅|̲̅̅●̲̅̅|llılı ♪ ♫ ♬

٩(•̮̮̃•̃)۶

٩(-̮̮̃-̃)۶

٩(●̮̮̃•̃)۶

٩(͡๏̯͡๏)۶

٩(-̮̮̃•̃)۶

̿’ ̿’\̵͇̿̿\з=(•̪●)=ε/̵͇̿̿/’̿’̿

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

6 мар. 2014 г.

Թողարկվեց Facebook Messenger հավելվածը Windows Phone-ի համար


Facebook ընկերությունը վերջապես թողարկեց իր բջջային հավելվածը Windows Phone համակարգով աշխատող հեռախոսների համար: Այս հավելվածի միջոցով հնարավոր է ստանալ և ուղարկել նամակներ՝ առանց Ֆեսյբուք մտնելու: Կա նաև լուսանկարներ ու ստիկերներ ուղարկելու հնարավորություն: Օգտատերերը կարող են ստեղծել խմբակային չաթեր, փոխանցել իրենց աշխարհագրական դիրքերը, ստանալ ծանուցումներ ուղակվող նամակի հասնելու մասին: Անհրաժեշտության դեպքում հնավորություն կա անջատել այդ ծանուցումները: Facebook Messenger հավելվածը կարող եք ներբեռնել Windows Phone-ի օնլայն խանութից:

8 нояб. 2013 г.

Facebook-ն առաջին անգամ փոխել է «Like» կոճակի դիզայնը


Facebook ընկերությունն առաջին անգամ փոխել է «Like» կոճակի դիզայնը, որը ստեղծվել է 2010թ: Այս մասին գրում է The Huffington Post պարբերականը, որը դարձել է սոցկայքի գործընկերը՝ այդ նախագծի շրջանակներում: Փոխվել է նաեւ «Share» կոճակի դիզայնը:
Թարմացումից հետո ֆոնը կապույտ է, տառերը՝ սպիտակ: Այս մասին հաղորդում է «Gazeta.ru»-ն:
Facebook-ի բլոգում նշվում է, որ թարմացված կոճակները հայտնվելու են կայքերում, որտեղ դրանք օգտագործվում են, առաջիկա շաբաթներին:

3 окт. 2013 г.

Ֆեյսբուքի 10 պատվիրանները



1. Նյութը չկարդացած մի´  լայքիր: 

2. Ֆեյսբուքը Օդնոկլասնիկի մի´  վերածիր: 

3. Եթե չգիտես իրոք օնլայն ա թե չէ, մի´  շտապիր վիրավորել (կարող ա այֆոնից ա մտել) 

4. Զուգարանում հայելու դիմաց արած պռոշներով նկար մի´  դիր: 

5. Ամեն մի հայաթում կամ բիսեդկում չեք-ին մի´  եղիր:

6. Խերով ու սեխ բառերն աշխատիր հայատառ գրել:

7. Ուրիշի պրոֆիլը մտնելուց մի´  վախեցիր. այստեղ гости չկա: 

8. Ընկերներիդ friend-ների միջի աղջիկներին մի կպցրու. մեջը ընդհանուր friend կա:

9. Էտ feeling-միլինգները մի´  օգտագործիր. ոչ ոքի չի հետաքրքրում, թե դու քեզ ոնց ես զգում: 

10. Ջնջվիր Ֆեյսբուքից և ռեալ կյանքով ապրիր:

2 окт. 2013 г.

Ինչպե՞ս ընթերցել Facebook-ի նամակները գաղտնի

Հաճախ ցանկություն է առաջանում Facebook-ի Chat-ում խուսափել ոչ հաճելի զրուցակիցներից և չպատասխանել նամակներին: Որոշ ժամանակ առաջ հնարավոր էր չպատասխանել ոչ ցանալի նամականերին և որպես արդարացում ասել,որ չեք կարդացել տվյալ նամակը: Սակայն վերջերս Facebook-ը սկսել է տեղեկացնել,թե արդյոք ուղարկված նամակը կարդացվել է,թե ոչ: Այս ֆունկցիան ապաակտիվացնել ստանդարտ կարգավորումներով հնարավոր չէ,սակայն այդ հարցը կարելի է լուծել բռաուզերային ընդլայնման միջոցով:

Ընդլայնումը կարելի է գտնել crossrider.com/install/14917-chat-undetected հասցեի միջոցով: Ընդլայնումն աշխատում է միայն Google Chrome և Firefox բռուզերներում: Հավելվածը ներբեռնելուց հետո պետք է փակել Google Chrome-ը և տեղադրել ծրագիրը Ձեր համակարգչում,որից հետո «Просмотрено» գրությունը այլևս չի հայտնվի Ձեզ նամակ ուղարկողի մոտ:

27 сент. 2013 г.

Sticker-ներ ուղարկելու հնարավորություն Ֆեյսբուքի վեբ տարբերակում



Android և iOS համակարգերի համար նախատեսված Ֆեյսբուքի պաշտոնական ծրագրերում վերջերս հնարավորություն էր ստեղծվել ուղարկել մեծ չափսերով սմայլիկներ (Stickers): Այսօրվանից հնարավորություն կա այդ սմայլիկները ուղարկել նաև Facebook-ի վեբ տարբերակով: Sticker-ները ուղարկելու համար սեղմեք խոսակցության պատուհանում գտնվող սմայլիկի նշանի վրա ու ընտրեք համապատասխան բաժինը: 

Կա նաև Stickers Store բաժին, որտեղից կարող եք ակտիվացնել նոր կատեգորիաների սմայլիկներ: Այնտեղ առայժմ տեղադրված են միայն անվճար սմայլիկներ, բայց Store-ի գաղափարից կարելի է ենթադրել, որ միգուցե հետագայում ավելացվեն նաև վճարովի Sticker-ներ:

Ֆեյսբուքի նոր ֆունկցիայի շնորհիվ գրառումները հնարավոր է ներդնել կայքերի մեջ



Ֆեյսբուքը ներկայացրեց հերթական ֆունկցիան, որը թույլ է տալիս Ֆեյսբուքում կատարված գրառումները, վիդեոներն ու լուսանկարները ներդնել կայքերի մեջ: Ներդրվող գրառումները պետք է անպայման լինեն հասանելի բոլորի համար (Public): Այս ֆունկցիան աշխատում է Twitter-ում և Youtube-ում գործող ներդրման ֆունկցիայի նման: Հնարավորություն կա նաև անմիջապես տեղադրված կայքում հավանել կամ մեկնաբանել ներդրված գրառումները: Առայժմ այս ֆունկցիան հասանելի է միայն քիչ թվով օգտատերերի մոտ:

Facebook-ը թույլ է տալիս խմբագրել գրառումները հրապարակումից հետո

Facebook-ում հայտնվել է նախկինում հրապարակված գրառումները խմբագրելու հնարավորություն: Համապատասխան գործառույթը հայտնվել է նաև Android օպերացիոն համակարգով սարքերի համար Facebook-ի բջջային հավելվածում: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

Ինչպես հայտնում են օգտատերերը, գրառումների փոփոխությունների պատմությունը կարելի է տեսնել՝ սեղմելով հատուկ հղումը, որը տեղավորված է հաղորդագրության հրապարակման ժամանակի մոտ: Նախկինում փոփոխությունների համար օգտատերերը պետք է ջնջեին այն, փոփոխեին և նորից հրապարակեին: Այդպիսով կորում էին գրառման ներքո արված բոլոր մեկնաբանություներն ու Like-երը:

Նոր գործառույթը դեռևս հասանելի է փորձնական ռեժիմում սահմանափակ թվովօգտատերերի: Սպասվում է, որ շուտով դա հասանելի կլինի նաև iOS համակարգովսարքերի Facebook-ի հավելվածում:

21 сент. 2013 г.

Ֆեյսբուքի չաթի ծրագիրը

Բարև ձեզ սիրելի այցելուներ: Հիմա ձեզ կներկայացնեմ մի ծրագիր, որի շնորհիվ  այլևս կարիք չկա բացել որևէ ինտերնետ դիտարկիչ և զրուցել Ֆեյսբուքի ընկերների հետ: Այս ծրագիրը հնարաորություն է տալիս զրուցել ընկերների հետ ավելի հեշտ և արագ: Այդ ծրագիրը կոչվում է Facebook Messenger:  Այս ծրագրի միջոցով կարող եք առանց Facebook.com այցելելու զրուցել ընկերների հետ: Ծրագիրը ցուցադրում է նաև վերջին թարմացումները: 


Ծրագրի առավելությունը այն է, որ կարող եք այն տեղադրել էկրանի որևէ անկյունում և միաժամանակ կատարել այլ աշխատանք : Եթե ցանկանում եք փակել ծրագիրը, ապա մկնիկի աջ կոճակով սեղմեք ծրագրի նշանի վրա և ընտրեք Exit: