Страницы

27 сент. 2013 г.

Facebook-ը թույլ է տալիս խմբագրել գրառումները հրապարակումից հետո

Facebook-ում հայտնվել է նախկինում հրապարակված գրառումները խմբագրելու հնարավորություն: Համապատասխան գործառույթը հայտնվել է նաև Android օպերացիոն համակարգով սարքերի համար Facebook-ի բջջային հավելվածում: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

Ինչպես հայտնում են օգտատերերը, գրառումների փոփոխությունների պատմությունը կարելի է տեսնել՝ սեղմելով հատուկ հղումը, որը տեղավորված է հաղորդագրության հրապարակման ժամանակի մոտ: Նախկինում փոփոխությունների համար օգտատերերը պետք է ջնջեին այն, փոփոխեին և նորից հրապարակեին: Այդպիսով կորում էին գրառման ներքո արված բոլոր մեկնաբանություներն ու Like-երը:

Նոր գործառույթը դեռևս հասանելի է փորձնական ռեժիմում սահմանափակ թվովօգտատերերի: Սպասվում է, որ շուտով դա հասանելի կլինի նաև iOS համակարգովսարքերի Facebook-ի հավելվածում:

0 Մեկնաբանություն: