Facebook ընկերությունն առաջին անգամ փոխել է «Like» կոճակի դիզայնը, որը ստեղծվել է 2010թ: Այս մասին գրում է The Huffington Post պարբերականը, որը դարձել է սոցկայքի գործընկերը՝ այդ նախագծի շրջանակներում: Փոխվել է նաեւ «Share» կոճակի դիզայնը:
Թարմացումից հետո ֆոնը կապույտ է, տառերը՝ սպիտակ: Այս մասին հաղորդում է «Gazeta.ru»-ն:
Facebook-ի բլոգում նշվում է, որ թարմացված կոճակները հայտնվելու են կայքերում, որտեղ դրանք օգտագործվում են, առաջիկա շաբաթներին:
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий