Ճապոնացի գիտնականները ստեղծել են ռոբոտ, որը կարող է ամեն անգամ հաղթել իր մրցակից մարդուն` քար-թուղթ-մկրատ (չինգաչունգ) խաղալիս:
The Guardian-ը տեղեկացնում է, որ ռոբոտին տեղծել են Տոկիոյի համալսարանի Իշիկաուա Օկյու լաբորատորիայում և անվանել Janken ճապոնական խաղի անունով:
Քար-թուղթ-մկրատ խաղի կանոնների համաձայն՝ Janken ռոբոտը տեխնիկապես խաբում է իր մրցակցին. ոչ թե նախապես հաշվարկած միաժամանակյա գործողություն է կատարում, այլ արձագանքում մրցակցի մատների շարժումներին:
Janken ռոբոտից մեկ միլիվայրկյան (1/1000 վայրկյան) է պահանջվում՝ հասկանալու, թե ինչ մարդկանին ձեռքն ինչ է ցույց տալու՝ քար, թուղթ, թե մկրատ։
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий