Страницы

18 сент. 2013 г.

Ինչպես համակարգչի միջոցով տարածել Wi-Fi կապ՝ չունենալով համապատասխան Wi-Fi մոդեմ

Եթե Ձեր համակարգիչը միացված է ինտերնետին և ունի Wi-Fi ընդունիչ, ապա կարելի է այդ համակարգիչը օգտագործել որպես Wi-Fi ցրիչ և տարածել ինտերնետ մոտակայքում գտնվող բջջային հեռախոսներին, պլանշետներին, նոթբուքներին և Wi-Fi ընդունիչ ունեցող մնացած բոլոր սարքերին: Այսինքն մեզ այլևս պետք չի գալու Wi-Fi տարածող մոդեմ: Օգտագործելու ենք միայն Connectify ծրագիրը, որը վերածում է Wi-Fi ընդունիչ ունեցող համակարգիչը Wi-Fi ցրիչի:

1. Ներբեռնեք այս ծրագիրը:
2. Տեղադրեք համակարգչի մեջ և ռեստարտ արեք:
3. Բացեք ծրագիրը և սեղմեք Start Service:

4.Ընտրեք համապատասխան կարգավորումները և սեղմեք Start Hotspot: Եթե ամեն ինչ ճիշտ եք արել, ապա կարող եք Wi-Fi ընդունիչ ունեցող որևէ սարքով փորձել կպնել նոր ստեղված ցանցին:

Տեղեկացնեմ նաև, որ պարտադիր չի ինտերնետի առկայությունը, այսինքն կարող եք օգտագործել նոր ստեղծված ցանցը ֆայլեր փոխանցելու համար:

Ծրագիր

0 Մեկնաբանություն: