Страницы

3 мая 2015 г.

Ինչպե՞ս տեղադրել Windows 10 TP-ն սմարթֆոնում

Ահա և եկավ այս սպասված օրը։ Microsoft ընկերությունը՝ Windows Insider-ի շրջանակներում, թողարկել է իր նոր օպերացիոն համակարգի առաջին նախնական տարբերակը սմարթֆոնների համար։ Ցավոք սրտի, Windows 10 Technical Preview-ի առաջին տարբերակը հասանելի է ոչ բոլոր սարքերին։
Ներկա պահին Windows 10 Technical Preview-ն հասանելի է հետևյալ սմարթֆոններին․ Lumia 630, Lumia 635, Lumia 638, Lumia 730 և Lumia 830։ Իսկ ինչպե՞ս տեղադրել ՕՀ-ի նախնական տարբերակը․
  1. Տեղադրման համար անհրաժեշտ է ներբեռնել Windows Insider ծրագիրը։
  2. Դուք պետք է գրանցված լինեք ծրագրում՝ Windows Insider-ի պաշտոնական կայքում։
  3. Մուտք գործեք ծրագիր ձեր Microsoft հաշվի օգնությամբ։
  4. Ստացեք թարմացումը։ Եթե ստանում եք ստանալ թարմացումները ավելի հաճախ, ապա վտանգելով կայունությունը՝ կարող եք ընտրել արագ ցիկլը։
Մաղթում ենք Ձեզ հաջող տեղադրում։ Իսկ վերջում չմոռանաք մեկնաբանություններում կիսվել տպավորություններով։

19 апр. 2015 г.

Apple-ը Windows-ի համար թողարկել է iCloud-ի բետա-տարբերակը

Apple ընկերությունը Windows-ի համար թողարկել է iCloud-ի iCloud Drive բետա-թեստավորումը 410A44 կոդով։ Անվճար ծրագրի թեստավորվող տարբերակը կարող են ներբեռնել Apple Seed-ի բոլոր մասնակիցները։
Cloud Drive-ը ներկայացվել է 2014 թվականի WWDC կոնֆերանսի շրջանակներում, որը եկավ փոխարինելու «Документы и данные iCloud» ծրագրին, որն աշխատում է նույն սկզբունքով, ինչպես իր մյուս բոլոր մրցակիցները։
Հիշեցնենք, որ iCloud Drive-ից կարելի է օգտվել ոչ միայն Windows-ով, այլ նաև OS X Yosemite-ով և ցանկացած բրաուզերով։ Նախկինում Apple ընկերությունը թարմացրել է icloud.com կայքը՝ բոլորին հնարավորություն տալով iCloud-ից օգտվել ցանկացած բրաուզերով։

Mac-ի համար թողարկվել է Skype 7.2 2 թարմացված տարբերակը

Microsoft ընկերությունը Mac-ի համար թողարկել է Skype-ի թարմացված տարբերակը: Նոր թարմացման հետ միասին, Skype-ն առավել արդյունավետ է աշխատելու OS X Yosemite օպերացիոն համակարգի հետ: Microsoft-ը խոստացել է տալ առավել ստաբիլ աշխատող ծրագիր, որն առանց որևէ բարդության թույլ կտա կատարել տեսազանգեր, փոխանակվել հաղորդագրություններով և այլն:
Որակի բարձրացման նպատակով, Skype 7.2.2 թարմացման մեջ փոփոխվել է չաթի պատուհանի լուսավորության չափը:
Թողարկված նոր տարբերակից օգտվելու համար պետք է ունենալ OS X օպերացիոն համակարգի 10.5.8 կամ ավելի թարմ տարբերակ:

24 янв. 2014 г.

Google-ը պատրաստվում է թողարկել «խելացի» լինզաներ



«Խելացի» սարքերը գնալով շատանում են։ Բացի սմարթֆոններից ինտելեկտուալ ֆունկցիաներ են ներդրվում նաև հեռուստացուցյների, ժամացույցների, թևնոցների, ակնոցների, սառնարանների և այլ սարքավորումների մեջ։ Google ընկերությունը որոշել է գնալ ավելի առաջ և պատրաստվում է թողարկել աչքի համար նախատեսված «խելացի» լինզաներ, որոնք ունակ են  մարդու արցունքների մեջ չափել գլյուկոզայի մակարդակը։ Այդ լինզաներում ներդրված են գլյուկոզայի փոքր դետեկտոր և անլար միկրոչիպ։ Դրանք տեղադրված են լինզայի երկու շերտերի արանքում։ Ստացված տվյալները կարելի է ուղարկել սմարթֆոնի վրա և հատուկ հավելվածով կատարել վերլուծություն։ Նախագծողները նշում են նաև փոքրիկ լուսային դիոդի ներդրման հնարավորության մասին, որը կարող է լույս արձակել այն դեպքում, երբ գլյուկոզայի մակարդակը անցնի թույլատրելի սահմանը։ Այս լինզաները նախատեսված են հիմնականում դիաբեթով հիվանդների համար, քանի որ նրանք մշտապես պետք է հսկեն գլյուկոզայի մակարդակը։ «Խելացի» լինզաները թույլ կտան հետևել գլյուկոզի մակարդակին ամեն վայրկյան։

1 нояб. 2013 г.

Շատ օգտակար ծրագիր՝ Camtasia Studio 7.1.1

Camtasia Studio ծրագիրը նախատեսված է համակարգչի էկրանը նկարելու և նրա հետ տարատեսակ աշխատանքներ կատարելու համար: Ծրագրի օգնությամբ կարող եք նկարել էկրանը ինչպես նկարի, այնպես էլ վիդեոյի տեսքով:
Կարելի է նաև նկարված վիդեոյի հետ կատարել բազմաթիվ փոփոխություններ, նրան ավելացնել որոշակի էֆեկտներ և այլն: Արդեն պատրաստի վիդեոն կարող եք պահպանել մի շարք ֆորմատներով (AVI, SWF, FLV, MOV, WMV, RM, GIF, CAMV):



Բացի այդ ծրագիրը նաև հնարավորություն է տալիս արդեն պատրաստի վիդեոն անմիջապես տեղադրել YouTube-ում:
Camtasia Studio փաթեթը իր մեջ ներառում է 4 հիմնական ծրագրեր՝  Camtasia MenuMaker, Camtasia Player, Camtasia Theater и Camtasia Recorder:
Բեռնել տորենտ ֆայլը
Ակտիվացում պահանջելու դեպքում օգտվեք այս ծրագրից
Բեռնել Camtasia Studio 8 փորձնականը

27 сент. 2013 г.

DesktopX Pro Windows-ի համար


Շատ հետաքրքիր ծրագիր, որի միջոցով դուք կարող եք ավելի օպտիմալ օգտագործել համակարգչի էկրանը: Բացի այդ այն հնարաովորություն է տալիս համակարգչի էկրանի վրա ավելացնել տարբեր տեսակի հետաքրքիր հավելումներ` ժամեր, համակարգչի մասին տեղեկություններ և այլն: DesktopX Pro-իառավելություններից մեկը այն է, որ ծրագիրը հեշտությամբ է տեղադրվում և ամբողջությամբ աշխատում է ցանկացած Windows-ի վրա: Կարող եք փոփոխել ծրագրի կարգավորումները ցանկացած պահի: Կարելի է ավելացնել կամ հեռացնել ցանկացած ֆայլ, փոփոխել կամ ներբեռնել նոր թեմաներ:
Ծրագիրը ունի մի շատ հետաքրքիր ֆունկցիա, որը թույլ է տալիս պատրաստել անիմացիոն նկարներ և տեղադրել համակարգչի էկրանի վրա: 
Բացի նշված ֆունկցիաներից ծրագիրրը ունի այլ հետաքրքիր ֆունկցիաներ, որոնց հետ կարող եք ծանոթանալ այն ներբեռնելուց հետո:


24 сент. 2013 г.

Ձմերուկի հասած լինելու աստիճանը որոշող ծրագիր iPhone սմարթֆոնների համար


iPhone սմարթֆոնների համար գոյություն ունի մի օգտակար ծրագիր, որի միջոցով հնարավոր է որոշել ձմերուկի հասած լինելու աստիճանը: Ձմերուկի հասած լինելու աստիճանը  որոշվում է ձայնի միջոցով: Անհրաժեշտ է միայն նշել ձմերուկի չափը, հեռախոսի բարձրախոսը մոտեցնել ձմերուկին ու մի քանի անգամ ձեռքով հարվածել ձմերուկի կեղևին: Այնուհետև ծրագիրը ձայնի միջոցով կորոշի ձմերուկի հասած լինելու աստիճանը: Melon Meter ծրագիրըը App Store-ում վաճառվում է 1,99 դոլարով (Jailbreak արած հեռախոսների վրա կարող եք տեղադրել անվճար):

21 сент. 2013 г.

Ինչպես պատրաստել լոգոտիպ?


Հարգելի Վեբմաստերներ սիրով ձեզ եմ ներկայացնում մի

ծրագիր որով կարող եք ստեղծել ձեր կայքի

 լոգոտիպը:Ծրագիրը իր մեջ ներառում է 200-ից ավել

 շաբլոն տարբեր կատեգորիաների : Եթե ուզում եք

ստեղծել ձեր լոգոն ապա պետք է ներբեռեք:



18 сент. 2013 г.

Ինչպես համակարգչի միջոցով տարածել Wi-Fi կապ՝ չունենալով համապատասխան Wi-Fi մոդեմ

Եթե Ձեր համակարգիչը միացված է ինտերնետին և ունի Wi-Fi ընդունիչ, ապա կարելի է այդ համակարգիչը օգտագործել որպես Wi-Fi ցրիչ և տարածել ինտերնետ մոտակայքում գտնվող բջջային հեռախոսներին, պլանշետներին, նոթբուքներին և Wi-Fi ընդունիչ ունեցող մնացած բոլոր սարքերին: Այսինքն մեզ այլևս պետք չի գալու Wi-Fi տարածող մոդեմ: Օգտագործելու ենք միայն Connectify ծրագիրը, որը վերածում է Wi-Fi ընդունիչ ունեցող համակարգիչը Wi-Fi ցրիչի:

1. Ներբեռնեք այս ծրագիրը:
2. Տեղադրեք համակարգչի մեջ և ռեստարտ արեք:
3. Բացեք ծրագիրը և սեղմեք Start Service:

4.Ընտրեք համապատասխան կարգավորումները և սեղմեք Start Hotspot: Եթե ամեն ինչ ճիշտ եք արել, ապա կարող եք Wi-Fi ընդունիչ ունեցող որևէ սարքով փորձել կպնել նոր ստեղված ցանցին:

Տեղեկացնեմ նաև, որ պարտադիր չի ինտերնետի առկայությունը, այսինքն կարող եք օգտագործել նոր ստեղծված ցանցը ֆայլեր փոխանցելու համար:

Ծրագիր