Страницы

9 авг. 2015 г.

Fleksy ստեղնաշարը դարձել է անվճար iOS և Android սարքերի վրա


Fleksy ստեղնաշարը դարձել է անվճար iOS և Android սարքերի վրա: Հիշեցնեմ, որ նմանատիպ մեկ այլ SwiftKey ստեղնաշարը անվճար էր դարձել մի քանի ամիս առաջ: Չնայած, որ Fleksy-ին այժմ հնարավոր է ներբեռնել անվճար, այն պարունակում է որոշ վճարովի էլեմենտներ և ֆունկցիաներ: Նախկինում Fleksy ստեղնաշարի համար վճարած օգտատերերը կստանան $8 բոնուս, որպեսզի կարողանան կատարել ներքին գնումներ Fleksy հավելվածում:


Վերջում ավելացնեմ, որ Fleksy ստեղնաշարը հասցրել է հայտվենլ Գինեսի գրքում՝ որպես ամենաարագ ստեղնաշար: Այն նաև հանդիսանում է iOS համակարգի համար նախատեսված առաջին այլընտրանքային ստեղնաշարը:



3 мая 2015 г.

Ինչպե՞ս տեղադրել Windows 10 TP-ն սմարթֆոնում

Ահա և եկավ այս սպասված օրը։ Microsoft ընկերությունը՝ Windows Insider-ի շրջանակներում, թողարկել է իր նոր օպերացիոն համակարգի առաջին նախնական տարբերակը սմարթֆոնների համար։ Ցավոք սրտի, Windows 10 Technical Preview-ի առաջին տարբերակը հասանելի է ոչ բոլոր սարքերին։
Ներկա պահին Windows 10 Technical Preview-ն հասանելի է հետևյալ սմարթֆոններին․ Lumia 630, Lumia 635, Lumia 638, Lumia 730 և Lumia 830։ Իսկ ինչպե՞ս տեղադրել ՕՀ-ի նախնական տարբերակը․
  1. Տեղադրման համար անհրաժեշտ է ներբեռնել Windows Insider ծրագիրը։
  2. Դուք պետք է գրանցված լինեք ծրագրում՝ Windows Insider-ի պաշտոնական կայքում։
  3. Մուտք գործեք ծրագիր ձեր Microsoft հաշվի օգնությամբ։
  4. Ստացեք թարմացումը։ Եթե ստանում եք ստանալ թարմացումները ավելի հաճախ, ապա վտանգելով կայունությունը՝ կարող եք ընտրել արագ ցիկլը։
Մաղթում ենք Ձեզ հաջող տեղադրում։ Իսկ վերջում չմոռանաք մեկնաբանություններում կիսվել տպավորություններով։

8 мар. 2015 г.

7 мар. 2015 г.

Ի՞նչ գույն ունի այս զգեստը



Երեկ Tumblr սոցիալական ցանցի օգտատերերից մեկը լուսանկար է տեղադրել և իր ընկերներին խնդրել է ասել, թե ինչ գույն ունի այս զգեստը: Այդ պահից սկսած համացանցը կիսվել է երկու մասի՝ նրանք, ովքեր այս զգեստի վրա տեսնում են ոսկեսգույն և սպիտակ գույներ, և նրանք, ովքեր տեսնում են՝ կապույտ և սև: Առաջարկում եմ մեկնաբանություններում գրեք, թե դուք ինչ գույն եք տեսնում այս զգեստի վրա:

1 апр. 2014 г.

Ինչպե՞ս շրջանցել տարիքային սահմանափակումները Youtube-ում


YouTube-ի որոշ տեսանյութեր ունեն տարիքային սահմանափակում։ Սա ճիշտ քայլ է YouTube-ի կողմից, քանի որ պետք է մեր հասունացող երիտասարդությանը հեռու պահել տարատեսակ բռնություն և անպարկեշտություն պարունակող տեսարաններից։
Տարիքային սահմանափակում առկա է նաև YouTube մուտք չգործած օգտատերերի համար, երբ ցանկություն կա դիտել որևէ տեսահոլովակ, սակայն YouTube-ը ձեզնից պահանջում է մուտք գործել համակարգ և հաստատել Ձեր տարիքը։ Եթե դուք այնուամենայնիվ ցանկանում եք դիտել տեսանյութը, սակայն ցանկություն չկա մուտք գործել համակարգ, ապա մենք Ձեզ կառաջարկենք երկու տարբերակ, որոնց օգնությամբ կարելի է շրջանցել տարիքային սահմանափակումը։
1․ Անմիջական հասանելիություն դեպի տեսանյութը
Տեսանյութի սովորական հասցեն ունի հետևյալ տեսքը՝
«youtube.com/watch?v=6LZM3_wp2ps»
Այստեղ տեսնում ենք ոչ միայն տեսանյութի հասցեն, այլ նաև Youtube-ի որոշ ատրիբուտներ։ Եթե այս հասցեն փոխարինենք ստորև ներկայացված հասցեով, ապա կստանանք անմիջական հասանելիություն դեպի տեսանյութը։
«youtube.com/v/6LZM3_wp2ps»

2․ Բարի կայքեր
Կան այլ կայքեր, որոնք տալիս է հնարավուրություն շրջանցել Youtube-ի սահմանափակումները։ Որպեսզի դիտեք տեսանյութը առանց որևէ սահմանափակման, անհրաժեշտ է տեսանյութի հասցեի առաջին ավելացնել nsfwարտահայտությունը, ինչպես ներկայացված է ստորև՝
«nsfwyoutube.com/watch?v=6LZM3_wp2ps»





Windows 7 հայաֆիկացում (Armenian LIP)


Windows Լեզվային միջերեսի փաթեթը (LIP) տրամադրում է Windows-ի ամենահաճախ օգտագործվող բաժինների մասնակի թարգմանություն: LIP-ը տեղադրելուց հետո, մոգերի գրվածքները, երկխոսության տուփերը, Օգնության եւ Աջակցման նյութերը կցուցադրվեն LIP-ի լեզվով: Չթարգմանված գրվածքները կցուցադրվեն Windows 7-ի հիմնական լեզվով: Օրինակ, եթե գնվել է Windows 7 իսպանական տարբերակը, եւ տեղադրվել է Կատալերեն LIP-ը, ապա որոշ գրվածքներ կցուցադրվեն իսպաներենով: Կարող եք տեղադրել մի քանի LIP-եր մեկ հիմնական լեզվով: Windows LIP-երը կարող են տեղադրվել Windows 7-ի բոլոր տարբերակներում:

Համակարգի պահանջները
Աջակցվող գործող համակարգեր՝ Windows 7
• Microsoft Windows 7
• Windows 7-ի պահանջվող հիմնական լեզվի տեղադրումը. Անգլերեն
• Ներբեռնման համար պահանջվում է 4.63 Մբ ազատ տարածք
• Տեղակայման համար՝ 15 Մբ ազատ տարածք
Հրահանգներ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Ընդհատեք BitLocker գաղտնագրումը, նախքան LIP տեղադրելը: Բացեք Control Panel, ընտրեք System and Security, ապա կտտացրեք BitLocker Drive Enсryption: Կտտացրեք Suspend Protection:
Քանի որ Windows 7 LIP-ի 32-բիթ եւ 64-բիթ տարբերակների համար մատչելի են առանձին ներբեռնումներ, նախքան ներբեռնելը սահմանեք տեղադրված Windows 7 տարբերակը: Ինչպե՞ս սահմանել տեղադրված Windows 7 տարբերակը.
Կտտացրեք Start կոճակին, ապա աջ կտտացրեք Համակարգչին եւ ընտրեք Properties: Կցուցադրվեն համակարգչի հիմնական տեղեկությունները:
Համակարգ հատվածում դիտեք Համակարգի տիպը: Այստեղ կցուցադրվի Windows 7 Գործավար համակարգի 32-բիթ կամ 64-բիթ լինելը:


31 мар. 2014 г.

GTA-ի Բացահայտում



Սիրելի այցելուներ այսօր որոշեցի բլոգում գցեմ GTA-Խաղի գաղտնիքների մասին տեսահոլովակ: Եկեք այն դիտենք կան շատ հետաքրքիր գաղտնիքներ, որոնց մասին քչերը գիտեն: 


Անդրոիդի Google Search ծրագրում հնարավոր է ձայնային հրամանով բացել տեսախցիկը



Android համակարգի Google Search ծրագրի նոր ներքին թարմացումը թույլ է տալիս ձայնային հրամանով բացել տեսախցիկը և լուսանկարել: Սկզբի համար պետք է բացել Google Search ծրագիրը և միկրոֆոնի նշանի վրա սեղմելով ասել «OK Google take a photo»: Կարող եք նաև take a photo արտահայտության փոխարեն ասել «take a picture», «capture a picture» կամ «capture a photo»: Վիդեոկամեռան բացելու համար պետք է ասել՝ «OK Google take a video»:  Google Search-ի այս նոր ֆունկցիան հասանելի է Android Jelly Bean և KitKat տարբերակների վրա:

25 янв. 2014 г.

Ինչպես Google Play-ից ներբեռնել APK ֆայլեր


Եթե Android համակարգով աշխատող սմարթֆոնի վրա չկա Google Play հավելվածը (հիմնականում չինական հեռախոսների վրա), կամ սմարֆոնը միացված չի ինտերնետին, ապա անհրաժեշտություն է առաջանում Google Play-ից ներբեռնել հավելվածները (APK ֆայլերը) համակարգչի մեջ և այնուհետև տեղադրել դրանք սմարթֆոնի մեջ: Ցավոք սրտի, Google Play-ը հնարավորություն չի տալիս միանգամից ներբեռնել APK ֆայլերը, սակայն կան մի շարք ծառայություններ, որոնք թույլ են տալիս կատարել այդ գործընթացը:



1.Google Play-ում բացեք այն հավելվածի էջը, որը ցանկանում եք ներբեռնել և պատճենահանեք հավելվածի հասցեն (Copy)

2.Բացեք այս կայքը և տեղադրեք հավելվածի հասցեն (Paste)

3.Սեղմեք Generate Download Link կոճակը: 

27 сент. 2013 г.