Страницы

19 апр. 2015 г.

Խաղացեք Pac-Man խաղը Google Maps-ի վրա


Google Maps ծառայությունում հայտնվել է նոր ֆունկցիա, որի միջոցով հնարավոր է քարտեզի վրա խաղալ դասական Pac-Man խաղը: Առայժմ հայտնի չէ, թե ինչքան ժամանակով է հայտնի այս ֆունկցիան, սակայն այն բականին հետաքրքիր ու զվարճալի է ստացվել: Խաղալու համար պետք է սեղմել Google Maps-ի էջի ներքևում հայտնված նոր կոճակը:



Այնուհետև տվյալ փողոցի վրա կհայտնվեն  Pac-Man-ի հերոսները: Եթե այնուամենայնիվ տվյալ փողոցի վրա հնարավոր չի լինի խաղալ, ապա կարող եք սեղմել «I’m feeling lucky»  կոճակը և հայտնվել այնպիսի փողոցի վրա, որտեղ հնարավոր է խաղալ:



Բջջային սարքերի վրա նույնպես հասանելի է այս խաղը, սակայն պետք է քարտեզի վրա գտնեք հատուկ վայրեր, որտեղ տեղադրված է PacMan-ի նշանը:

Ընտրեք ինքնաթիռը և կատարեք վիրտուալ թռիչք Հայաստանի կամ ցանկացած այլ երկրի տարածքում


Google Earth API տեխնոլոգիան թույլ է տալիս ստեղծել մի շարք հետաքրքիր խաղեր ու ծրագրեր, որոնցից մեկին այսօր կանդրադառնամ: GEFS online կայքը թույլ է տալիս ընտրել ինքնաթիռի մոդելը և դրանով կատարել վիրտուալ թռիչք դեպի ցանկացած երկիր: Քանի որ կայքում օգտագործվում է Google Earth API տեխնոլոգիան, այդ պատճառով նախևառաջ պետք է ինտերնետ դիտարկչի վրա տեղադրել Google Earth Plugin-ը և ռեստարտ անել դիտարկիչը: Ինքնաթիռները հնարավոր է կառավարել մկնիկի, ստեղնաշարի կամ ջոյստիկի միջոցով: Կառավարող կոճակներն ու մնացած այլ կարգավորումները տեսնելու համար պետք է սեղմել ներքևի Options կոճակը:

7 мар. 2015 г.

Ինչպես խաղալ MS-DOS-ի հին խաղերը անմիջապես ինտերնետ դիտարկչում



Internet Archive նախագծի ջանքերով այդ կայքում տեղադրվել են MS-DOS-ի ավելի քան 2300 հին խաղեր: Հատուկ այդ նպատակով ստեղծվել է EM-DOSBOX էմուլյատորը, որը թույլ է տալիս անմիջապես ինտերնետ դիտարկչում խաղալ MS-DOS-ի խաղերը: Այսինքն կարիք չկա դրանք ներբեռնել համակարգչի մեջ: Պարզապես ցուցակից ընտրեք խաղը և խաղացեք:


Դե ինչ, ձեզ մնում է բացել ցուցակը և վերադարձնել մանկության հիշողությունները:


25 апр. 2014 г.

Temple Run 2 խաղը կարճ ժամկետում ընդգրկվեց առաջատար բջջային հավելվածների ցուցակում



Կարծում եմ, Android կամ iOS համակարագերով սմարթֆոններ ու պլանշետներ ունեցողներին կարիք չկա ներկայացնել այս խաղը: Խաղի առաջին տարբերակը բավականին հայտնի է և արդեն հասցրել է սիրվել շատերի կողմից: Վերջերս թողարկվեց նաև խաղի երկրորդ տարբերակը, որը բավականին կարճ ժամկետում տեղ գտավ Android և iOS համակարգերի համար նախատեսված առաջատար հավելվածների ցանկում:Նշեմ միայն, որ մի քանի օրվա մեջ Apple Store-ից այս խաղը  ներբեռնվել է 20 միլիոն անգամ:






13 дек. 2013 г.

Angry Birds Go-ն հասանելի է բոլորին



Rovio ընկերության կողմից խոստացված Angry Birds Go խաղն այսօրվանից հասանելի է Windows Phone Store, App Store, Google Play Store և Blackberry Wօrld հավելվածների խանութներում: Այս անգամ «Զայրացած ծտերը» միմյանց հետ մրցում են ավտոմեքենաներով՝ մրցուղու վրա հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ:


Ներբեռնել
iOS | Android | Windows Phone | BlackBerry 10

Թողարկվեց GTA: San Andreas խաղը iPhone/iPad սարքերի համար



Ուրախալի լուր GTA խաղի սիրահարների համար: Այս խաղի San Andreas տարբերակն այսօրվանից հասանելի կլինի նաև iOS համակարգի համար: Խաղի ծավալը կազմում է 1.63 Գբ: Նշեմ, որ այս խաղն անվճար չի և App Store-ում վաճառվում է 6.99$-ով: Շուտով այս խաղը հասանելի կլինի նաև Android և Windows Phone համակարգերի համար:


14 нояб. 2013 г.

Իմ պատրաստծ առաջին Խաղը (Բոլորիս Կողմից Սիրված Super Mario)


                   

                 

9 нояб. 2013 г.

Max Payne 3

խաղի լեզուն` Ռուսերեն, անգլերեն
խաղի ծավալը` 15.79 Գբ
Պահանջվում է ազատ տարածք` 35Գբ

Խաղը անհրաժեշտ է ներբեռնել Torrent ծրագրով:



30 сент. 2013 г.

Դու երկնագու՞յն ես...

Դու երկնագու՞յն ես... Արի պարզենք :)           

  

28 сент. 2013 г.

Փախուստ բանտից ֆիլմի համակարգչային խաղը

Խաղը անհրաժեշտ է ներբեռնել Torrent ծրագրով:
1.Համակարգչի մեջ տեղադրեք uTorrent ծրագիրը:
2.Ներբեռնեք վերևում նշված torrent ֆայլը:
3.Սեղմեք այդ ֆայլի վրա և ներբեռնեք uTorrent ծրագրով:


27 сент. 2013 г.

Ինչպե՞ս խաղալ «Электроника» խաղային սարքերի 14 խաղերը Windows համակարգում



Ձեզանից շատերը երևի կհիշեն 90-ական թվականներին մեծ տարածում ունեցած ռուսական «Электроника» խաղային սարքերը, որոնց վրա տեղադրվում էր ընդամենը մեկ խաղ: Դրանցից ամենահայտնին էր «Ну, погоди!» խաղը, որտեղ անհրաժեշտ էր ձվեր հավաքել: Ի ուրախություն խաղասերների, հատուկ Windows օպերացիոն համակարգի համար ստեղծվել է «Электроника» սարքի էմուլյատոր, որն իր մեջ ներառում է միանգամից 14 խաղ («Ну, погоди!», «Веселый Повар», «Осьминог», «Пожар», «Веселая арифметика», «Автослалом», «Охота», «Микки Маус», «Разведчики космоса», «Хоккей», «Кот-рыболов», «Космический мост», «Космический полет», «Яйцо»): Էմուլյատորի կարգավորումներում կարող եք նաև նշել ստեղնաշարի այն կոճակները, որոնցով ցանկանում եք խաղալ: Մի խոսքով ներբեռնեք և վերհիշեք ուրախ մանկությունը: 


Դժվար լուծվող գլուխկոտրուկ: Փորձեք գտնել լուծումը



Խաղը սկսելու համար սեղմեք մեծ կապույտ կոճակը

Խաղի պայմաններն են՝
  • Լաստի վրա միաժամանակ կարող են լինել առավելագույնը 2 հոգի:
  • Մոր բացակայության դեպքում հայրը չի կարող իր աղջկա հետ միաժամանակ մի վայրում լինել:
  • Հոր բացակայության դեպքում մայրը չի կարող իր տղու հետ միաժամանակ մի վայրում լինել:
  • Բանտարկյալին չի կարելի թողնել ընտանիքի անդամներից որևէ մեկի հետ:
  • Լաստը կարող են վարել միայն ծնողներն ու ոստիկանը:
  • Լաստը տեղափոխելու համար անհրաժեշտ է սեղմել կարմիր լծակը:

Ավտոմեքենա վարելու եռաչափ սիմուլյատոր Երևանի և այլ քաղաքների քարտեզների վրա



Խաղալու համար սեղմեք այստեղ: Ավտոմեքենան վարելու վայրը փոխելու համար խաղի պատուհանի ներքևի հատվածում գրեք քաղաքի կամ տեղամասի անունը: Խաղալու համար պարտադիր է դիտարկչի վրա ունենալ տեղադրված Google Earth plugin:


2011թ.ամենա հայտնի խաղերից մեկը:Կտրեք պարանը-Cut the Rope



Cut the Rope խաղը հնարավոր է ոչ միայն խաղալ բջջային հեռախոսների և պլանշետների վրա, այլ նաև համակարգիչների վրա: Խաղը պատրաստվել է ռուսական Zeptolab ընկերության կողմից և թողարկվում է Chilingo ընկերության կողմից: Խաղի առաջին տարբերակը հայտնվել է Apple-ի ծրագրերի օնլայն խանութում (AppStore) 2010 թվականին: 2011 թվականին թողարկվել է նաև խաղի շարունակությունը՝ Cut the Rope: Experiments անվանմամբ: Խաղը այժմ գտնվում է Android Market-ի լավագույն ծրագրերի ցուցակում: Եթե չունեք Android կամ iOS համակարգով աշխատող սարքեր, ապա խաղը կարող եք խաղալ օնլայն: Օնլայն տարբերակը պատրաստված է HTML 5-ով: Անհրաժեշտ է մկնիկի օգնությամբ կտրել պարանները, հավաքել աստղերը ու կերակրել կենդանուն (Om Nom-ին):


20 сент. 2013 г.

ՍՏԱՑԵՔ ՏԱՐԲԵՐ ՆՅՈՒԹԵՐ


Ձեզ եմ ներկայացնում մի կայք որտեղ կարող եք մի քանի նյութեր իրար խառնելով ստեղծել այլ նյութեր և այդպես շարնակ:

19 сент. 2013 г.

Counter Strike 1.6




Խաղացեք Bomberman խաղն օնլայն 1000 հոգանոց մեծ խաղադաշտում


Հավանաբար ձեզանից շատերը հին համակարգիչների վրա խաղացել են հայտնի Bomberman խաղը, որտեղ անհրաժեշտ է դաշտի վրա տեղադրել բոմբեր և վերացնել մրցակիցներին: Վերջերս ստեղծվել է այդ խաղի օնլայն տարբերակը, որը պատրաստված է HTML 5-ով: Այս խաղի յուրահատկությունն այն է, որ միևնույն դաշտի վրա միաժամանակ կարող են խաղալ մինչև 1000 խաղացողներ: Խաղի կանոնները պարզ են. անհրաժեշտ է Spacebar-ով տեղադրել բոմբեր դաշտի վրա և վերացնել հակառակորդներին: Մարդուկին տեղաշարժելու համար անհրաժեշտ է սեղմել ստեղնաշարի սլաքները: Դե ինչ, մուտք գործեք կռվի դաշտ ու վերացրեք մրցակիցներին: