Страницы

7 мар. 2015 г.

Ինչպես խաղալ MS-DOS-ի հին խաղերը անմիջապես ինտերնետ դիտարկչում



Internet Archive նախագծի ջանքերով այդ կայքում տեղադրվել են MS-DOS-ի ավելի քան 2300 հին խաղեր: Հատուկ այդ նպատակով ստեղծվել է EM-DOSBOX էմուլյատորը, որը թույլ է տալիս անմիջապես ինտերնետ դիտարկչում խաղալ MS-DOS-ի խաղերը: Այսինքն կարիք չկա դրանք ներբեռնել համակարգչի մեջ: Պարզապես ցուցակից ընտրեք խաղը և խաղացեք:


Դե ինչ, ձեզ մնում է բացել ցուցակը և վերադարձնել մանկության հիշողությունները:


0 Մեկնաբանություն: