Страницы

1 апр. 2014 г.

Ինչպե՞ս շրջանցել տարիքային սահմանափակումները Youtube-ում


YouTube-ի որոշ տեսանյութեր ունեն տարիքային սահմանափակում։ Սա ճիշտ քայլ է YouTube-ի կողմից, քանի որ պետք է մեր հասունացող երիտասարդությանը հեռու պահել տարատեսակ բռնություն և անպարկեշտություն պարունակող տեսարաններից։
Տարիքային սահմանափակում առկա է նաև YouTube մուտք չգործած օգտատերերի համար, երբ ցանկություն կա դիտել որևէ տեսահոլովակ, սակայն YouTube-ը ձեզնից պահանջում է մուտք գործել համակարգ և հաստատել Ձեր տարիքը։ Եթե դուք այնուամենայնիվ ցանկանում եք դիտել տեսանյութը, սակայն ցանկություն չկա մուտք գործել համակարգ, ապա մենք Ձեզ կառաջարկենք երկու տարբերակ, որոնց օգնությամբ կարելի է շրջանցել տարիքային սահմանափակումը։
1․ Անմիջական հասանելիություն դեպի տեսանյութը
Տեսանյութի սովորական հասցեն ունի հետևյալ տեսքը՝
«youtube.com/watch?v=6LZM3_wp2ps»
Այստեղ տեսնում ենք ոչ միայն տեսանյութի հասցեն, այլ նաև Youtube-ի որոշ ատրիբուտներ։ Եթե այս հասցեն փոխարինենք ստորև ներկայացված հասցեով, ապա կստանանք անմիջական հասանելիություն դեպի տեսանյութը։
«youtube.com/v/6LZM3_wp2ps»

2․ Բարի կայքեր
Կան այլ կայքեր, որոնք տալիս է հնարավուրություն շրջանցել Youtube-ի սահմանափակումները։ Որպեսզի դիտեք տեսանյութը առանց որևէ սահմանափակման, անհրաժեշտ է տեսանյութի հասցեի առաջին ավելացնել nsfwարտահայտությունը, ինչպես ներկայացված է ստորև՝
«nsfwyoutube.com/watch?v=6LZM3_wp2ps»





13 дек. 2013 г.

Youtube-ը ամփոփել է 2013 թվականը


Google ընկերությանը պատկանող Youtube վիդեոհոսթինգն ամփոփել է 2013 թվականը: Այս ամփոփման պրոցեսը կոչվում է Youtube Rewind: Այժմ Youtube-ի լոգոյի կողքին հայտնվել է փոքր աղվես, որի վրա սեղմելով կբացվի ամփոփման արդյունքների էջը: Ընդ որում, Youtube-ը ամփոփել է 2013 թվականը ինչպես մեկ ամբողջական տեսահոլովակի տեսքով, այնպես էլ 64 վիդեոներից բացկացած վիդեոների ցանկի տեսքով: Այդ ցանկը կարող եք տեսնել այստեղ:



Ամփոփման էջի վրա տեղադրվել են նաև 2013 թվականի ամենահայտնի 10 տեսահոլովակները: Ահա այդ 10 տեսահոլովակները՝
2. Harlem Shake (original army edition)
3. How Animals Eat Their Food | MisterEpicMann
4. Miley Cyrus - Wrecking Ball (Chatroulette Version)
5. baby&me / the new evian film
6. Volvo Trucks - The Epic Split feat. Van Damme
7. YOLO (feat. Adam Levine & Kendrick Lamar)
8. Telekinetic Coffee Shop Surprise
9. "THE NFL : A Bad Lip Reading"
10.Mozart vs Skrillex. Epic Rap Battles of History Season 2

27 сент. 2013 г.

Այժմ YouTube-ի վիդեոները` Offline ռեժիմով



YouTube-ն իր պաշտոնական բլոգում հայտարարել է նորարարության մասին, ինչը հասանելի կլինի բջջային հեռախոսների համար: Համաձայն պաշտոնական լուրի, նորույթը կլինի վիդեոների օֆլայն դիտումը՝ բջջային հեռախոսների և պլանշետների միջոցով: 
Ծառայությունը հնարավորություն  կտա բջջայինի կամ պլանշետի մեջ պահպանել ցանկացած վիդեո և այն դիտել օֆլայն ռեժիմով, այն դեպքում, երբ դուք չունեք ինտերնետ հասանելիություն:

Ինչպե՞ս անջատել Youtube կայքի բոլոր գովազդները


Google ընկերությունը փորձեր է կատարում Youtube կայքի վրա, որի հետևանքով ցանկացած այցելու կարող է ամբողջովին անջատել Youtube-ի գովազդները: Ընդ որում, անջաջվում են ոչ միայն վիդեոների կողքի հատվածում ցուցադրվող գովազդները, այլ նաև գովազդային տեսահոլովակները և վիդեոների վրա տեղադրված տեքստային գովազդները: Ամենայն հավանականությամբ, Google-ը փորձեր է կատարում, որպեսզի տեսնի, թե գովազդների բացակայությունը ինչպես կանդրադառնա կայքի այցելուների վարքագծի վրա: Գովազդներն անջատելու համար պետք է Youtube-ի cookie-ներում կատարել որոշակի փոփոխություններ: Անջատելու ձևը դիտարկչից կախված տարբեր է, այդ պատճառով ներքևի ցանկից ընտրեք Ձեր դիտարկիչը և կատարեք քայլերը: 

   Այցելեք Youtube.com կայքը: 
  • Chrome կամ Opera-Սեղմեք Ctrl+Shift+J Windows/Linux-ի դեպքում, կամ Command-J Mac-ի դեպքում:
  • Firefox-Սեղմեք Ctrl+Shift+K Windows/Linux-ի դեպքում, կամ Command-K Mac-ի դեպքում:
  • Internet Explorer - Սեղմեք F12:
Բացված պատուհանում ընտրեք Console բաժինը և գրեք ներքևի տեքստը: Վերջում սեղմեք Enter

document.cookie="VISITOR_INFO1_LIVE=oKckVSqvaGw; path=/; domain=.youtube.com";window.location.reload();

YouTube-ից վիդեո ներբեռնելու հերթական մեթոդը



Մի քանի անգամ անդրադարձել եմ այս թեմային, սակայն հայտնաբերել եմ մի շատ պարզ ու հեշտ եղանակ, որն ուզում եմ ներկայացնել ձեզ: Պատկերացրեք վիդեոյի ներքևում մի կոճակ, որի վրա սեղմելով նշում եք վիդեոյի որակը և ներբեռնում: Այդ ամենը անելու համար ձեզ անհրաժեշտ է ընդամենը Google Chrome-ի համար նախատեսված այս  հավելվածը: 

Որքա՞ն ժամանակ են անց կացնում օգտվողները Youtube-ում



Ճանաչված Youtube վիդեոհոսթինգ ծառայությունը գնվել է Google-ի կողմից դեռևս 2006 թվականին: Ընկերության վերջին կոնֆերանսի ժամանակ ամփոփվել է վիդեոհոսթինգի հաճախությունները և ստատիստիկան: Google-ի համաշխարհային վաճառքի և զարգացման գծով տնօրենի խոսքերով,2012 թվականի տվյալներով Youtube-ից օգտվողներն ամեն ամիս վիդեոհոսթինգում անց են կացնում շուրջ 4 մլրդ ժամ: Տնօրենը նշել է նաև,որ Youtube-ը այս պահին հասանելի է 400 մլն բջջային հեռախոսների համար ամբողջ աշխարհում և աշխարհի բազմաթիվ ճանաչված բռենդներ օգտվում են հենց Youtube-ում գովազդ տեղադրելու հնարավորությունից,որից Youtube-ը այս թվականին ստացել է ավելի մեծ շահույթ,քան 2011 թվականին: Օրինակ՝ բոլորին շատ հայտնի Հարավ Կորեացի ռեփեր PSY-ի Gangnam Style երգից Youtube-ը ստացել է շուրջ  8 մլն ԱՄՆ դոլար շահույթ: