
Microsoft ընկերությունը Mac-ի համար թողարկել է Skype-ի թարմացված տարբերակը: Նոր թարմացման հետ միասին, Skype-ն առավել արդյունավետ է աշխատելու OS X Yosemite օպերացիոն համակարգի հետ: Microsoft-ը խոստացել է տալ առավել ստաբիլ աշխատող ծրագիր, որն առանց որևէ բարդության թույլ կտա կատարել տեսազանգեր, փոխանակվել հաղորդագրություններով և այլն:
Որակի բարձրացման նպատակով, Skype 7.2.2 թարմացման մեջ փոփոխվել է չաթի պատուհանի լուսավորության չափը:

Թողարկված նոր տարբերակից օգտվելու համար պետք է ունենալ OS X օպերացիոն համակարգի 10.5.8 կամ ավելի թարմ տարբերակ:
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий