Страницы

3 мая 2015 г.

Ինչպե՞ս տեղադրել Windows 10 TP-ն սմարթֆոնում

Ահա և եկավ այս սպասված օրը։ Microsoft ընկերությունը՝ Windows Insider-ի շրջանակներում, թողարկել է իր նոր օպերացիոն համակարգի առաջին նախնական տարբերակը սմարթֆոնների համար։ Ցավոք սրտի, Windows 10 Technical Preview-ի առաջին տարբերակը հասանելի է ոչ բոլոր սարքերին։
Ներկա պահին Windows 10 Technical Preview-ն հասանելի է հետևյալ սմարթֆոններին․ Lumia 630, Lumia 635, Lumia 638, Lumia 730 և Lumia 830։ Իսկ ինչպե՞ս տեղադրել ՕՀ-ի նախնական տարբերակը․
  1. Տեղադրման համար անհրաժեշտ է ներբեռնել Windows Insider ծրագիրը։
  2. Դուք պետք է գրանցված լինեք ծրագրում՝ Windows Insider-ի պաշտոնական կայքում։
  3. Մուտք գործեք ծրագիր ձեր Microsoft հաշվի օգնությամբ։
  4. Ստացեք թարմացումը։ Եթե ստանում եք ստանալ թարմացումները ավելի հաճախ, ապա վտանգելով կայունությունը՝ կարող եք ընտրել արագ ցիկլը։
Մաղթում ենք Ձեզ հաջող տեղադրում։ Իսկ վերջում չմոռանաք մեկնաբանություններում կիսվել տպավորություններով։

21 апр. 2015 г.

CTV-ն կապահովի Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների օնլայն հեռարձակումը

Կարևորելով Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը և միանալով պատմական արդարության համար մղվող` «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով պայքարին՝ CTV-ն իր աջակցություն է ցուցաբերում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների մասին տեղեկատվության տարածման նախաձեռնությանը:  
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ ապրիլի 22-ից 24-ը CTV-ն բացառիկ իրավունքով կիրականացնի Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների օնլայն հեռարձակման տեխնիկական ապահովումը և հնարավորություն կտա բոլորին օնլայն դիտելու Սուրբ Էջմիածնում Հայոց Ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությունը, Ծիծեռնակաբերդում Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությունը, Հանրապետության հրապարակում SOAD խմբի համերգը և մյուս բոլոր միջոցառումները:    
CTV-ի կողմից ստեղծված հատուկ պորտալի միջոցով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին կարելի է հետևել ինչպես CTV-ի կայքում (www.ctvarmenia.com), այնպես էլ մոբայլ սարքերի և Smart TV-ների համար նախատեսված հավելվածի միջոցով:  
CTV ինտերակտիվ հեռուստատեսության ծառայության հավելվածը հասանելի է Android և iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթոնների և պլանշետների, նաև՝ Samsung և LG ընկերությունների արտադրության Smart TV-ների համար

19 апр. 2015 г.

Apple-ը Windows-ի համար թողարկել է iCloud-ի բետա-տարբերակը

Apple ընկերությունը Windows-ի համար թողարկել է iCloud-ի iCloud Drive բետա-թեստավորումը 410A44 կոդով։ Անվճար ծրագրի թեստավորվող տարբերակը կարող են ներբեռնել Apple Seed-ի բոլոր մասնակիցները։
Cloud Drive-ը ներկայացվել է 2014 թվականի WWDC կոնֆերանսի շրջանակներում, որը եկավ փոխարինելու «Документы и данные iCloud» ծրագրին, որն աշխատում է նույն սկզբունքով, ինչպես իր մյուս բոլոր մրցակիցները։
Հիշեցնենք, որ iCloud Drive-ից կարելի է օգտվել ոչ միայն Windows-ով, այլ նաև OS X Yosemite-ով և ցանկացած բրաուզերով։ Նախկինում Apple ընկերությունը թարմացրել է icloud.com կայքը՝ բոլորին հնարավորություն տալով iCloud-ից օգտվել ցանկացած բրաուզերով։

Mac-ի համար թողարկվել է Skype 7.2 2 թարմացված տարբերակը

Microsoft ընկերությունը Mac-ի համար թողարկել է Skype-ի թարմացված տարբերակը: Նոր թարմացման հետ միասին, Skype-ն առավել արդյունավետ է աշխատելու OS X Yosemite օպերացիոն համակարգի հետ: Microsoft-ը խոստացել է տալ առավել ստաբիլ աշխատող ծրագիր, որն առանց որևէ բարդության թույլ կտա կատարել տեսազանգեր, փոխանակվել հաղորդագրություններով և այլն:
Որակի բարձրացման նպատակով, Skype 7.2.2 թարմացման մեջ փոփոխվել է չաթի պատուհանի լուսավորության չափը:
Թողարկված նոր տարբերակից օգտվելու համար պետք է ունենալ OS X օպերացիոն համակարգի 10.5.8 կամ ավելի թարմ տարբերակ:

Այժմ Google որոնման համակարգը կգտնի Ձեր կորցրած Android սմարթֆոնը

Այժմ Google որոնման համակարգը կգտնի Ձեր կորցրած Android սմարթֆոնը


Ինչպես շատերս գիտենք, Google-ը գտնում է ամեն ինչ։ Այժմ որոնողական համակարգը կարող է գտնել նաև կորցրած սմարթֆոնը՝ անմիջապես որոնման տողի օգնությամբ։
Որպեսզի Google որոնողական համակարգի օգնությամ գտնեք Ձեր սմարթֆոնը, պետք է Google-ի որոնման տողում գրել Find my phone և սեղմել Enter:
Եթե և սմարթֆոնը և Google-ի վեբ-հաշիվը նույն մարդու անունով է բացված, ապա հարցումը մուտքագրելուց հետո որոնման էջում կհայտնվի քարտեզ, որը ցույց կտա սմարթֆոնի գտնվելու վայրը։

Երեք խնդիրներ, որոնցից բողոքում են iOS 8.3-ի օգտագործողները

iOS 8.3 թարմացումից հետո, iPhone-ի և iPad-ի օգտագործողները կանգնել են որոշակի խնդիրների առջև։ Բողոքների պատճառներից են Wi-Fi կապի ոչ ստաբիլ աշխատանքը, և լուսանկարների ոչ ճիշտ ցուցադրումը ստանդարտ Photo ծրագրում։
Վերջերս թողարկված iOS 8.3 թարմացումը բազմաթիվ օգտագործողների համար առաջացրել է շատ տարբեր խնդիրներ։ Օգտագործողները սարքի ոչ նորմալ աշխատանքի մասին բողոքները տեղադրել են Apple ընկերության տեխսպասարկման Twitter-յան էջում և այլ ռեսուրսներում։ Բողոքների մեծ մասը վերաբերվում են iOS 8.3-ում Wi-Fi կապի աշխատանքին։
Ներկա պահին հարթակում, որը վերաբերվում է iOS 8-ին, ներառված են շուրջ 3000 պատասխաններ, որոնք ունեն 845․000 դիտում։ Անլար ցանցի միացման խնդիրը տարածված է շատերի մոտ, որին պետք է անպայման ուշադրություն դարձնի Apple ընկերությունը։ Հատկանշական է, որ նման խնդիր առաջացել է դեռևս սեպտեմբերին, երբ պաշտոնապես ներկայացվեց iOS 8.0-ն։
Հաջորդ բողոքը վերաբերվում է ներկառուցված ֆոտոծրագրին։ Որոշ օգտագործողներ նկատել են, որ Photo ծրագրում լուսանկարների դասակարգումն ըստ ժամանակագրական կարգի սխալ է կատարվում։ Այս խնդիրը ևս առաջացել է դեռևս iOS 8.0 տարբերակի ժամանակ, որը դեռևս չի ստացել համապատասխան լուծումը։
Եվ վերջապես, ևս մեկ խնդիր էլ կապված է iCloud Drive-ի հետ։ Որոշ օգտագործողների խոսքերով, տարբեր սարքերում, մեկ հաշվին միանալու դեպքում, iCloud-ում ազատ հիշողության ծավալը և զբաղված հիշողության ծավալը երևում են նույնը։
Հիշեցնենք, որ iOS 8-ի 3-րդ թարմացումը ներբեռնման համար հասանելի դարձավ անցած շաբաթ